Իվանաշվիլու նախկին կինը նրան դատի է տվել

Իվանաշվիլու նախկին կինը նրան դատի է տվել

Ռուսաստանի քաղաքացուհի Ինգա Պավլովան Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրում Է երկկնության և իր անձի նույնականացման տվյալներն անօրինականորեն օգտագործելու մեջ:

Youtube-ում զետեղված տեսագրության մեջ, որը դեկտեմբերի 15-ին տարածել են վրացական ԶԼՄ-ները, Պավլովան պնդում Է, որ 1991 թվականին Փարիզում ամուսնացել Է Իվանիշվիլիի հետ, իսկ 1994 թվականին նրանից բաժանվել Է, սակայն միայն վերջերս Է իմացել, որ 1991 թվականին նա Վրաստանում ամուսնացել Է Էկա Խվեդելիձեի հետ: «Ստացվում Է, որ 1991 թվականին Իվանիշվիլին գրեթե միաժամանակ ամուսնացել Է երկու կանանց հետ»,-հայտարարում Է ռուսաստանցի կինը:

Նա Իվանիշվիլիից ֆինանսական փոխհատուցում Է պահանջում իր անձի նույնականացման տվյալներն օգտագործելու համար: Մասնավորապես, ինչպես պնդում Պավլովան, Իվանիշվիլին և նրա քարտուղար Ստանիսլավ Պոլյակովն իր անունն օգտագործել են Ռուսաստանում «Ֆակտորիալ» ընկերությունը հիմնելու համար, որը գործել Է 1994-ից մինչեւ 2006 թվականը:

Բացի այդ, ըստ փաստաթղթերի, որոնք իրեն Է հանձնել ոմն անկախ լրագրող Վլադիմիր Իվանիձեն, Պավլովան իբր Ռուսաստանում աշխատել Է Իվանիշվիլիի երկու բանկերում: «Այդ տեղեկատվությունն ինձ համար ցնցակաթված դարձավ, քանի որ ես երբեք ոչ մի ընկերություն չեմ հիմնել և բանկերում չեմ աշխատել»,-հայտարարում Է Պավլովան  և հայտնում Իվանիշվիլիին դատի տալու ցանկության մասին:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, առայժմ Վրաստանի նախկին վարչապետը և միլիարդատերը չի մեկնաբանել իր հասցեին հնչած այդ մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում