Ադրբեջանի քաղաքացին մահացել է ականի պայթյունից
15/12/2014 18:07
Նմանատիպ
Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից Թառթառի շրջանի բնակիչ Ռամին Բալօղլան օղլու Շալուխովը (ծնվ. 1973թ.) շփման գծից ոչ հեռու գտնվող հատվածում մահացել է ականի պայթյունից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ոչխարներին արածացնելու ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում