Freedom House-ը քննադատել է Թուրքիայում մեկնարկած ձերբակալությունների ալիքը

Freedom House-ը քննադատել է Թուրքիայում մեկնարկած ձերբակալությունների ալիքը

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը խստորեն քննադատել է Թուրքիայում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած ձերբակալությունները և գործողությունները գյուլենական շարժմանը հարող մի շարք լրատվական գործակալությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

«Թուրքիայում լրագրողների դեմ ծանր մեղադրանքները և որոշ լրագրողների ձերբակալությունները նշանակում են, որ երկրում խոսքի ազատությունն ու կառավարությանը քննադատող ցանկացած մարդ սպառնալիքի տակ է»,- նշվում է Freedom Hause-ի փոխնախագահ Դանիել Քելինգերթի պատրաստած զեկույցում: Քելինգերթը դեկտեմբերի 14-ի ձերբակալությունները որակել է որպես «կառավարության վրեժ» ուղղված քննադատող և կաշառակերությունը լուսաբանող լրագրողների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում