Բողոքի ցույց է տեղի ունեցել Վարշավայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Բողոքի ցույց է տեղի ունեցել Վարշավայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ կազմակերպությունը բողոքի ցույց է արել Վարշավայում Ադրբեջանի դեսպնատան դիմաց: Ցուցարարները պահանջել են Ադրբեջանի իշխանություններից անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունն իր համերաշխությունն է հայտնել Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին, մարդու իրավունքների պաշտպաններին, և կոչ արել ժողովրդավարական պետությունների ղեկավարներին Ադրբեջանի հետ հարաբերություններում հետևել մարդու հիմնարար իրավունքների, ժողովրդավարական արժեքներին:

ԺԸԵՊ-ը նաև իր մտահոգությունն է արտահայտել մարդու իրավունքների պաշտպանների, այդ թվում` Լեյլա Յունուսի և նրա ամուսնու, զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում