Ռուբլին դարձել է աշխարհի ամենաթույլ տարադրամը

Ռուբլին դարձել է աշխարհի ամենաթույլ տարադրամը

Ռուբլին դարձել է աշխարհի ամենաթույլ տարադրամը: Մինչ դեկտեմբերի 15-ը դեվալվացիայի տեմպերով ռուբլին զիջում է միայն ուկրաինական գրիվնային: Սկսած 2014թ-ի սկսզբից ռուբլին, դոլարային արտահայտմամբ, կորցրել է իր արժեքի 40 տոկոսը, իսկ գրիվնան՝ 46 տոկոսը:

Ավելի վաղ թույլ էր համարվում արգենտինական պեսոն, որը կորցրել էր իր արժեքի 25 տոկոսը:

Իսկ ահա երկուշաբթին կարելի է համարել հակառեկորդ, քանի որ ռուբլին կորցրել է իր արժեքի 48 տոկոսը: Մոսկովյան տարադրամի փոխանակման կետերում երեկ երեկոյան փոխարժեքը կազմել էր մեկ դոլարի դիմաց 64,44 ռուբլի, իսկ մեկ եվրոյի դիմաց 78,87 ռուբլի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում