ԻՊ-ը մահապատժի է ենթարկել 17 իրաքցիների

ԻՊ-ը մահապատժի է ենթարկել 17 իրաքցիների

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամներն Իրաքում մահապատժի են ենթարկել 17 իրաքցիների, որոնցից 15-ը զինվորականներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին Բաղդադի հյուսիսում գտնվող Թիրքիթ քաղաքի արևելքում: Սալահ ադ Դին մարզի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ մահապատժի ենթարկվածներից 4-ը Թիրքիթից են, 13-ը` ջուբու և ջիսաթ ցեղախմբերից: Տեղեկություններ են հաղորդվում, որ կազմակերպության ահաբեկիչները մարդկանց առևանգել են Բայջիի շրջաններից:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին, ԻՊ-ը Անբար մարզի Ուաֆա գյուղաքաղաքում սպանել էր 19 ոստիկանների: Գյուղաքաղաքը գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ: Բացի այդ, ԻՊ-ը 21 մարդկանց մահապատժի է ենթարկել Ռամադի քաղաքի արևմուտքում գտնվող ալ Բաղդադի գյուղաքաղաքում:

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006թ.-ին: Նրա կազմում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում