«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը հսկողություն է հաստատել Իդլիբ մարզի ռազմակետի վրա

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը հսկողություն է հաստատել Իդլիբ մարզի ռազմակետի վրա

Սիրիական բանակի հետ թեժ բախումներից հետո «Ջաբհա ան Նուսրա» իսլամիստական խմբավորումը հսկողություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում` Դամասկոս-Հալեպ ճանապարհին գտնվող Իդլիբ մարզի Ուադի ադ Դեյֆ ռազմակետի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բացի այդ, խմբավորումը հսկողություն է հաստատել նաև Մաարաթ ան Նուման գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող տարածքների վրա:

Ավելի վաղ «Ջաբհա ան Նուսրա»-ն Ուադի ադ Դեյֆ ռազմակետի մերձակայքում հսկողություն էր հաստատել Ռայի, Զաալանա, Դաաբան բնակավայրերի վրա: Մաարաթ ան Նուման գյուղաքաղաքը 2012թ.-ի հոկտեմբերից գտնվում է զինված ընդդիմադիրների հսկողության տակ:

Աղբյուրի տեղեկացմամբ` մյուս կողմից սիրիական բանակը Հալեպի շրջակայքում հաջողություններ է գրանցել զինայլների դեմ պայքարում: «ՍԱՆԱ» գործակալության տեղեկացմամբ` Սիրիայի Դարաա, Հասաքե, Հոմս, Հալեպ, Լաթաքիա, Ռակկա, Համա, Դեր Զոր և Դամասկոսո մարզերում 124 զինյալներ ինքնակամ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության զոհերի թիվը տարեսկզբից կրկնապատկվել է և մոտեցել 200 հազարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում