Հայաստանում զարգանում են զբոսաշրջության ոլորտի երթակառուցվածքները

2012 թ.-ի առաջին կիսամյակում զբասաշրջության ոլորտում նկատելի է ենթակառուցվածքների զարգացում, նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների պահանջարկի զգալի աճ և հյուրանոցաշինության ուղությամբ ներդրումային ակտիվություն:

Ինչպես հաղորդում է «Lurer.com» կայքը, կատարված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ձևավորված փորձագիտական գնահատումների, 2012թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 104,374 զբոսաշրջիկներ կամ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ տվյալ ցուցանիշը նվազել է 9.0%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 120,050 մարդ. 2011թ հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշը աճել է 1.9%-ով:

Ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակը նվազել է շուրջ 10,000-ով, որը հիմնականում պայմանավորված է Իրանից այցելությունների նվազմամբ (2012 թվականի 1- ին եռամսյակում Հայաստան է այցելել շուրջ 15,000 իրանցի՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում այցելած 25,000-ի համեմատ), ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է Իրանում արտարժույթի իրարանցման հետ կապված Իրանից արտագնա զբոսաշրջության կտրուկ նվազմամբ:

2012թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել է 45,223 զբոսաշրջիկ, ինչը 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 20.3%-ով:

Հյուրանոցաշինության ոլորտը նույնպես մեծ զարգացում է ապրել 2012թ.-ի առաջին կիսամյակում: 2012թ.-ին նախատեսվում է շահագործման հանձնվել Երևանում «Թուֆենկյան» ցանցի հյուրանոցը (84 համար), Ջերմուկում՝ «Հայաթ» ցանցի հյուրանոցը (80 համար), հյուրանոց Հյուսիսային պողոտայում (24 համար)։

2012թ.-ին արդեն շահագործման են հանձնվել Երևանում «Նաիրի» հյուրանոցը (120 համար), Ծաղկաձորում՝ վերակառուցված «Ծաղկաձոր Մարիոթ» (100 համար) և «Ծաղկահովիտ» (50 համար) հյուրանոցները, «Սիլաչի» հյուրանոցի նոր մասնաշենքը (30 համար):

2013թ.-ին շահագործման կհանձնվի «Ռէժինէ» հյուրանոցի 50 համար ունեցող նոր մասնաշենքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում