Զոհված զինծառայողների մայրերը նախագահից արդար դատավարություն են պահանջում

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում զոհված զինծառայողների մայրերը, ովքեր նախադահ Սերժ Սարգսյանից պահանջում են արդար դատավարություն՝ իրենց զոհված տղաների գործերի առնչությամբ:

«Հինգը տարի ունենաս շիրիմ, չիմանաս մահվան պատճառը, բա սա երկիր է՞»,– ասել է զոհված զինծառայող Տիգրան Օհանջյանի սգավոր մայրը։

Ցուցարար կանայք իրենց հետ բերել էին նամակ՝ ուղղված երկրի վարչապետին:

Ակցիային միացել է նաև ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով վիճեց ոստիկանների հետ։ Վեճը դեռ շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում