Վրաստանը վշտացած չէ ԱՄՆ-ի մերժումից

Վրաստանը վշտացած չէ ԱՄՆ-ի մերժումից

Վրաստանի ԱԳՆ-ն գտնում է, որ ԱՄՆ-ի հրաժարվելը ճանաչել Վրաստանին, որպես գլխավոր դաշնակից ոչ մի բան չի փոխում  հարաբերությունների ընդհանուր համատեքստում:

«Չեմ կարծում, որ դա ինչ-որ բան կփոխի:Առաջին հերթին մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ենք ստորագրել և դա խոսում է այն մասին, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք: Սակայն ամենագլխավորը, որ Ռազմավարական համագործակցության խարտիայում կոնկրետ գործողություններ են ամրագրված: Դա վերաբերում է էներգետիկայի, սպառազինության բարձրացման և ռուսական պրոպագանդայից զերծ մնալուն»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիդ Կերեսիլիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում