2015թ-ը Վրաստանում «աշխատանքի տարի» է լինելու

2015թ-ը Վրաստանում  «աշխատանքի տարի» է լինելու

Վրաստանի կառավարությունը ջանքեր չի խնայի հանրապետության քաղաքացիների կյանքը բարելավելու համար: Այդ մասին  հայտարարել Է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ ելույթ ունենալով տոնական ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել Էր Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Կառավարության ղեկավարը վստահություն Է հայտնել, որ 2015 թվականին Վրաստանը ավելի մեծ հաջողությունների կհասնի:

«Իմ նպատակը՝ 2015 թվականը իսկական «աշխատանքի տարի» դարձնելն Է: Ես ու իմ թիմը ջանքեր չենք խնայի, որպեսզի բարելավվի Վրաստանի բոլոր քաղաքացիների կյանքը, որպեսզի ապահովվի մեր երկրի բարեկեցությունն ու խաղաղ ապագան: Յուրաքանչյուր օրը փոքր-ինչ ավելի լավը կլինի նախորդից»,-հայտարարել Է Գարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում