Օբաման չի բացառել Կուբա իր այցի հնարավորությունը

Օբաման չի բացառել Կուբա իր այցի հնարավորությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի բացառել, որ կարող է Կուբա այցելել նախքան իր լիազորությունները վայր դնելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ներկա պահին ես որեւիցե պլան չունեմ, բայց տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

ԱՄՆ-ի՝ Կուբա այցելած վերջին նախագահը 1928 թվականին եղել է Քելվին Քուլիջը:

Օբաման նաեւ նշել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները կուսումնասիրեն՝ կարելի է արդյոք Կուբան բացառել ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից: «Մենք այդ ցուցակն ընդունում ենք ոչ թե գաղափարախոսության, այլ փաստերի հիման վրա: Եվ մենք սոտւգելու ենք Կուբային վերաբերող տեղեկատվությունը»,- ասել է Օբաման:

Նա նաեւ ընդգծել է, որ Կուբայում տեղի են ունենում փոփոխություններ: «Ես չգիտեմ՝ որքանով է փոխվում երկրի ղեկավար Ռաուլ Կաստրոն, բայց Կուբայում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում