Պուտինին պաշտպանում Է ռուսաստանցիների 81 տոկոսը. «Ասոշիեյթեդ պրես»

Պուտինին պաշտպանում Է ռուսաստանցիների 81 տոկոսը. «Ասոշիեյթեդ պրես»

Ռուսաստանում «Ասոշիեյթեդ պրես» գործակալության եւ NORC հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն՝ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտպանում Է ռուսաստանցիների 81 տոկոսը: Ընդ որում, ինչպես նշում են վերլուծաբանները, 2012 թվականին այդ ցուցանիշը հավասար Էր 58 տոկոսի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվում Է հետազոտության մեջ, հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ երկու երրորդը, վստահ Է, որ, չնայած միջազգային ճնշմանը եւ տնտեսական դժվարություններին, Ռուսաստանը ճիշտ ուղղությամբ Է շարժվում:

Ռուսաստանցիների երկու երրորդը նաեւ պաշտպանում Է Ուկրաինայի այն քաղաքացիների ձգտումը, ովքեր չեն ցանկանում ենթարկվել Կիեւի իշխանություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում