Գյումրիի «Շիրակը» դուրս մնաց պայքարից

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում այսօր Գյումրիի Քաղաքային մարզադաշտում տեղի «Շիրակը» հյուրընկալեց «Բնեյ Ե»-ին: Ինչպես տեղեկացնում է Lurer.com կայքը, առաջին խաղակեսի 30-րդ րոպեին հյուրերը գրավեցին գյումրեցիների դարպասը, գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Շալաև Մենաշեն ‘1-0 հօգուտ «Բնեյ Ե»-ին:

Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Երկու խաղերի արդյունքում 3-0 հաշվով «Շիարկը» պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից:

Նշենք, որ այժմ Հայաստանը ներկայացնող մյուս թիմը’ Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ ուժերը չափում է «Սերվետի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում