Ադրբեջանը կգազաֆիկացնի Ալբանիան

Բաքվի և Տիրանայի միջև  Ալբանիայի գազաֆիկացման գլխավոր պլանի շուրջ համագործակցության և զարգացման հուշագիր է ստորագրվել:  Այդ մասին նշվում է SOCAR ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացնում է Trend-ը, հուշագիրը ստորագրվել է ադրբեջանական պատվիրակության Ալբանիա կատարած այցի շրջանակներում, որի մեջ մտել են էներգետիկայի նախարար Տաիֆ Ալիևը, ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, և SOCAR ընկերության նախագահ Ռովնանգ Աբդուլլաևը:

Այսօր կայացել է ադրբեջանական պատվիրակության անդամների հանդիպումը Ալբանիայի վարչապետ Էդդի Ռամոյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ:

Ալբանիան հանդիսանում է «Հարավային գազային միջանցք» ծրագրի անդամ երկիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում