Գարիբաշվիլին դժգոհ է Վրաստանի ՊՆ-ի աշխատանքից
Նմանատիպ
32-ամյա վրացի կամավոր Ալեքսանդեր Գրիգոլաշվիլին զոհվել է Լուգանսկի մարզում ընթացող մարտերի ժամանակ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դժգոհություն է հայտնել երկրի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության վերաբերյալ, որտեղ նախարարությունը ցավակցում է Գրիգոլաշվիլիի ընտանիքին մահվան կապակցությամբ:
Ըստ վարչապետի, նախարարությունը չպետք է նման էմոցիոնալ և քաղաքական հայտարրարություններով հանդես գա:
Վրաստնի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ի հայտարարության մեջ կամավոր վրացու մահվան պատասխանատվությունը դրել է Վրաստանի ղեկավարության վրա, որն, ինչպես նշվում է փաստաթղթի մեջ, կոչ է անում քաղաքացիներին մասնակցություն ունենալ երկրի սահմաններից դուրս ընթացող ռազմական գործողություններում:
Պն-ի հայտարարությունը զայրույթ է առաջացարել ինչպես վրացական ընդդիմության, այնպես էլ հասարակության շրջանում
«Ինձ նույնպես ՊՆ-ի հայտարարությունը դուր չեկավ, և կարծում եմ, որ ռազմական գեարտեսչությունները չպետք է նմանատիպ քաղաքական հայտարարություններ կատարեն: Ես անձամբ խոսել եմ նախարարի հետ և նա ևս անհանգստացած է»,- նշել է Գարիբաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում