Սիրիայում իսրայելական անօդաչու օդանավ են խոցել

Սիրիայի ռազմական աղբյուրները հայտարարել են, որ դեկտեմբերի 21-ի գիշերը սիրիացի զենիթայինները Կունեյտրա մարզում իսրայելական անօդաչու օդանավ են խոցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, աղբյուրը պարզաբանել է, որ «Skylark I» մակնիշի օդանավը հետախուզական թռիչք էր իրականացրել, որի արդյունքում ընկել է Հադար գյուղի մերձակայքում:

Կունեյտրա մարզը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսից հարավ` Գոլանի բարձունքների ստորոտում:

Ավելի վաղ` դեկտեմբերի 7-ին, իսրայելական օդային ուժերը ռմբակոծել էին սիրիական տարածքները Դամասկոսի մերձակայքում: Բարեբախտաբար, օդային հարվածներից սիրիացիները չէին տուժել: Սիրիան Իսրայելի քայլը որակել էր հանցավոր քայլ Սիրիայի դեմ:

Սեպտեմբերին իսրայելական օդային ուժերը Գոլանի բարձունքներում սիրիական կործանիչ էին խոցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում