Ինչու՞ տեր չեն կանգնում Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշմանը

Գայանե Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Ղարաբաղում հերթական զինվորն սպանվեց. իսկ երբ հարցը վերաբերվում է Եվրասիական մտնելուն, ասում են՝ Ղարաբաղը մեզ հետ կապ չունի. բա որ կապ չունի, ինչու՞ է հայաստանցի զինվորը Ղարաբաղում կռվում, թե՞ չղջիկի ու մկան պատմությունն է. երբ պետք է կռվել՝ Ղարաբաղը Հայաստանի հետ միասնական է, երբ պետք է Եվրասիական մտնել՝ մեզ հետ չէ: Եթե Ղարաբաղը մեզ հետ կապ չունի, ինչու՞ Արցախի դրամական միավորը հայկական դրամն է: Էդ ո՞նց եղավ, որ Ղրիմի միասնականությունը Ռուսաստանի հետ մենք ճանաչում ենք, բայց Ռուսաստանը չի ուզում Արցախին մեզ հետ տեսնել: 1989 թվին Հայաստանի Գերագույն Խորհուրդը Արցախն ու Հայաստանը վերամիավորելու որոշում էի ընդունել, ինչու՞ տեր չեն կանգնում այդ որոշմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում