Ոչ մի երկիր Իրանի չափ չի ցանկանում՝ Ղարաբաղի հարցը կարգավորվի Ադրբեջանի հողային ամբողջականության սահմանում. Փաքային

Արթին Առաքելն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Ադրբեջանում Իրանի դեսպան Փաքայինը, տեղական «Ուչ Նուղթե» պարբերականին հարցազրույց է տվել, որտեղ անդրադառնալով Արցախի հարցին, նա նշել է. «Ոչ մի երկիր Իրանի չափ չի ցանկանում Ղարաբաղի հարցը կարգավորվի Ադրբեջանի հողային ամբողջականության սահմանում, որովհետեւ այդ հակամարտությունը անապահով է դարձնում նաեւ մեր սահմանները:»
Իրանի դեսպանը նաեւ անդրադաձել է Իրան-Հայաստան երկաթգծի հարցում ու նշել է. «Նման նախագիծ գոյություն չունի, դա միայն քարոզչություն է:»
Այս խոսքերից հետո, դեսպանը հայտարարել է, որ Իրանը կարող է միջնորդ դառնալ Հաաստանի ու Ադրբեջանի միջեւ, եթե կողմերը համաձայնություն տան:
Հիշյալ հարցազրույցի կարեւոր կետերի թարգմանությունը շուտով կարդացեք www.irannews.am կայք էջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում