Բա հիմա տոնածառի լույս վառելու ժամ է՞ր

Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Պարոն Տարոն Մարգարյան, բա այսօր տոնածառի լույս վառելու օր է՞ր, բա հիմա տոնածառի լույս վառելու ժամ է՞ր։ Մի հատ մտիր Տիգրան Մեծ փողոց, տես ինչ է կատարվում Հանրապետության Հրապարակն այս պիկ՝ հետաշխատանքային ժամին փակելու արդյունքում։ Աջ ու ձախ Ձեզ են հիշում՝ առանձնապես ոչ ունկնահաճո բառապաշարով։ Մի ժամ է՝ տուն ենք ուզում հասնել, չի ստացվում։
Որ ժամը 21-ից 22-ի ընթացքում լույսերը վառեիք, ո՞վ պետք է նեղանար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում