Հակաբեղմնավորիչների կիրառումն Էրդողանը պետական դավաճանություն է համարում

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հակաբեղմնավորիչների կիրառումը անվանել է պետական դավաճանություն: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Քաղաքական գործիչը կոչ է արել երիտասարդությանը նվազագույնը երեք երեխա ունենալ:

«Ծննդաբերությունը շատ մեծ տնտեսական և հոգևոր նշանակություն ունի», – բացատրել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ 2012թ-ին Էրդողանը փորձում էր արգելել աբորտները, սակայն հասարակական դժգոհության պատճառով հրաժարվեց իր այդ մտադրությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում