Ադրբեջանի բանակում արձակուրդները դադարեցվում են

Ադրբեջանի բանակի զինծառայողներին խորհուրդ է տրվել արձակուրդի իրավունքից օգտվել մինչև 2015 թվականի մարտ ամիսը:

Ինչպես հաղորդում է  ադրբեջանական azadsoz.com լրատվական կայքը, զինծառայողներին տեղեկացվել է, որ մարտից հետո երեք ամիսների ընթացքում արձակուրդ մեկնելու նրանց իրավունքը սահմանափակվելու է:

Ենթադրվում է, որ զինծառայողների արձակուրդներն այդ ամիսներին դադարեցվելու են կապված 2015 թվականի հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել լուրը:

Խաղերի բացման արարողությունը նախատեսվում է 2015 թվականի հունիսի 12-ին, փակման արարողությունը` հունիսի 28-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում