Ամեն միտք չէ, որ պետք է բարձրաձայնել համացանցում

Տիգրան Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Ամեն միտք չէ, որ պետք է բարձրաձայնել համացանցում: Երբ մտահոգ ենք, որևէ երևույթի համար, պետք է հազար չափենք նոր գրենք. թշնամիները իրենց շարքերում ունեն բազմաթիվ հայերենի գերազանց իմացությամբ մարդիկ, եթե իհարկե թուրքին մարդ կոչենք: Նախկինում այս միտքը, երբ լսում էի, դա ինձ հեռավոր մի երևույթ էր թվում: Սակայն, արդեն, երկրորդ անգամ է, որ հանդիպել եմ նման թուրքերի անձամբ.մեկը հայոց պատմություն էր փորձում պատմել, իսկ մյուսը`մեկնաբանություններ էր թողնում մի հոդվածի տակ: Անկեղծ ասած, երկուսն էլ այնպիսի գրական հայերենով էին գրում, որ դժվարանում էի հավատալ նրանց թուրք լինելուն.մտածում էի, որ չի կարող թուրքը նման կերպ տիրապետել հայերենի բառաապաշարին, կամ`քերականությանը: Բայց փաստը մնում է փաստ: Պատկերացնենք, որ մեր տանը կան բազմաթիվ խնդիրներ, իսկ մենք քննարկում ենք, որ լուծում գտնենք, բայց բնականաբար բարձրաձայն չենք գոռում, որ հարևանը չլսի, չիմանա, ծրագրեր չկազմի, չհրճվի, առավել ևս, եթե հարևանը թշնամի է: Ուրեմն մեր երկրի խնդիրների մասին էլ խոսելիս լինենք զգուշավոր, որ չուզող հարևանը չլսի մեր խոսակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում