Ինչո՞ւ «կուլակթափ» չեն անում Միկա Բաղդասարովին
Նմանատիպ
Արմեն Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Ինչո՞ւ «կուլակթափ» չեն անում Միկա Բաղդասարովին։ Իրոք էլի, ոչ մի կերպ չեմ հասկանում։ Օրինակ՝ հայտնի է, որ էս կասկածելի կերպարը հանդիսանում էր Արմավիայի սեփականատերը։ Հիմա նաև հայտնի է, որ Արմավիան՝ լինելով նրա տիրապետության տակ,«վանսով է» աշխատել ու հավաքել է բազմամաիլլիոնանոց պարտքեր, որոնք ընդհանուր առմամբ տասնյակ միլիոնավոր դոլարների են հասնում։ Այդ թվում Պետությանը, այս բեղավոր տելեպուզիկը պարտք է մնացել 30+ միլիարդ դրամ ու 2 միլիոն դոլար…
Հիմա տրամաբանական չի՞ լինի, եթե Բաղադասարով կոչվի պատասխանատվությամբ։ Այդ ո՞ր այլասերված տրամաբանությամբ է հնարավոր, մարդը միլլիոնների պարտքեր կուտակի, էդ թվում պետությանը, հետո ասի «տղերք, կներեք, բայց ընկերությունը՝ կապուտ» և սնանկ հայտարարի այն, ու էսքանից հետո, ինքը ապրի մուլտիմիլիոնատիրոջ կյանքով և մուլտիմիլիոնանոց հարստությունով։
Պետք ա մինչև վերջին կոպեկը հետ ստանալ այդ գումարները, անգամ եթե դա կնշանակի, որ Բաղդասարովը բոմժ է դառնալու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում