Երբ Ռուսաստանը և Թուրքիան մերձեցել են, իրենց օրգազմից միշտ տուժել է Հայաստանը
Նմանատիպ
Ռաֆայել Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Բայց մենք ինչքան ենք սիրում չեղած տեղը աղմուկ բարձրացնել: Լավ, սաղ հասկացանք, վատ ա, նեղվածք ա, ԲԵՍՊՐԻԴԵԼ Ա, անօրինականություն ա, թալան ա, բայց արժի, որ էսքանի հետ մեկտեղ անհիմն աղմուկ բարձրացնենք` Հայաստանը շրջանցող ադրբեջական նավթամուղի կապակցությամբ: Սաղ կայքերը, լրագրողներն ու սուԹի հայրենասերները խոսում են շրջանցման մասին, ու մի՞թե մի խելքը գլխին մարդ չկա, որ կանգնի ու ասի, որ սաղ նորմալ ա: Ո՞ր մի իրան հարգող երկիրն իր համար մեկ թշնամու տարածքով կանցկացնի իր ռազմավարական նշանակություն ունեցող կառույցը: Որ այդքան մտածող եք, եկեք մի պահ պատկերացնենք, որ մեր բազմաչարչարը` Հայաստանը, գազ ունի կամ նավթ ունի, ու մենք պետք է այն մատակարարենք որևէ այլ երկիր: Մի՞թե մենք կանենք դա մեր թշնամու տարազքով: Մի՞թե մենք մեր թշնամուն կվստահենք մեր պետ. բյուջեն սնող հիմնական տարրերից մեկը: Մի՞թե մենք կանենք դա ու չենք հաշվի առնի այն հանգամանքը, որ պատերազմ լինելու դեպքում առաջին հարվածը հասնելու է այդ կառույցին: Պարզ և հասարակ է: Հիմա այսքանից հետո իմաստ կա՞ ավելորդ տեղը մարդկանց մեջ տագնապ գցել ու ասել, որ մեզ շրջանցում են: Եքա մարդ եք, ամոթ ա…Կամ որ Պուտինը գազամուղ պիտի կառուցի դեպի Թուրքիա: Հա լավ ա անում, իրա երկրի մասին ա մտածում ու մեր նման Հայաստաններին խեղճացրած պահում ա ու պահելու ա դեռ երկար… Երկու երկրների նախագահներ հանդիպել են, որոշել են, կառուցելու են…. Մենք խի՞ ենք մեզ միշտ անպոչ գդալի պես մեջ գցում: Մարդը Սև ծովի տակով գազամուղ ա անցկացնելու…. Մոռացան մեզ հարցնեն: Ի՞նչ կապ ունենք մենք…. Եթե տենց ա, եկեք ասենք, թե Գերմանիա մատակարարվող գազամուղն էլ ա Հայաստանը շրջանցում…. Տարրական բաներից եմ խոսում… Մեր սխալը էն ա, որ միշտ կարծել ենք, որ Մեր տերը Ռուսաստանն ա… Ռուսաստանը մեր տերը չի, Ռուսաստանը մեր Տիրու մերն ա… Պատմությունից դասեր քաղելու ժամանակն անցել է, բայց լավ է ուշ, քան երբեք: Երբ Ռուսաստանը և Թուրքիան մերձեցել են, իրենք օրգազմից միշտ տուժել է Հայաստանը: Հիշեք Քեմալա-Բոլշևիկյան մերձեցումները, Կարսի պայմանագիրը, որով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են Խորհրդային Հայաստանի կառավարությանը` ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։ Մեզ ցեղասպանության ենթարկեցին հենց ռուսամետություն ցուցաբերելու համար… Իսկ ինչպե՞ս մեզ երախտագիտություն հայտնեցին նրանք… Բաժանեցին մեր հողերը, Արցախն էլ տվեցին Ադրբեջանին… Ու ոնց երևում է, շուտով նոր հարված է հասունանալու: Փոխանակ պատրաստ լինենք ամենավատին, իրար ենք ուտում…. Վայ ո՜նց եմ ես ԱՏՈՒՄ ետ ընդդիմադիրներին… Վայ…. Ո՜նց եմ ատում…. Տականքներ, կերաք Երկիրս…. Սաղ բաժանեցիք ձեր մեջ, իսկ հիմա անարդարությունից ու ավազակությունից եք խոսում…. Համար մեկ ավազակը դու՛ք եք…. Ի՞նչ մոնոպոլիա, ի՞նչ բան… Ձեր պապաների ձեռն ա սաղ, սաղ Հայաստանը սարքել եք ԿԱԶԻՆՈ ու ժողովրդիս տոկոսի փողերն եք լվանում ու ձեր լակոտների համար ՎԻԼԱՆԵՐ եք սարքում…. Ձեր աչքի առաջ ազգային տեռոր ա հասունանում, իսկ դուք ազաամարտիկ եք ծեծում: Ինձ համար մեկ են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմական ուժերը, սաղ նույնն են… ՄԵզ պետք ա պատմական հեղաշրջում: Սեյրան Սարոյանը վերջերս հայտարարեց, որ մեր ազգը հեղափոխական ազգ չէ, հարգում եմ Գեներալին, բայց այդ տեսակետի հետ համաձայն չեմ: Մենք ոչ թե հեղափոխական չենք, այլ չափազանց համբերատար ենք: Բայց ինչպես արևելյան հին իմաստությունն է վկայում, պետք է զգուշանալ համբերատար մադու բարկությունից: Լրագրողներին կոչ եմ անում հիմար վերնագրերով հանդես չգալ, սութի օլիգարխածին ընդդիմություններին էլ կոչ եմ անում ազատվել թրքած կոշիկներով մասսայից, հասկանալ, թե ում հետևից են գնում, իսկ իմ ազնիվ ու բազմաչարչար ազգիս ուզում եմ մաղթել համբերություն: ՀԱՅ, պի՛նդ կաց: Դու այն ազգն ես, որ հաղթահարել է մահը, դու լուսավոր ապագա ունես, քո հերոս զավակների պատգամը դեռ իրականանալու ճանապարհին է:
Սիրում ու կարոտում եմ…Բայց դեռ չեմ վերադառնում…
Գրեթե միշտ Ձեր՝ Ռաֆայել Մնացականյան MR ©