Սաուդյան Արաբիան չի բացառում նավթի գնի նվազումը բարելի դիմաց մինչև 20 դոլար
Նմանատիպ
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵՔ) չի նվազեցնելու արդյունահանումը, նույնիսկ եթե նավթի գինն իջնի բարելի դիմաց մինչեւ 20 դոլար: Middle East Economic Survey-ին տված հարցազրույցում հայտարարել Է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նուայմին:
«Որտեղ Էլ որ հայտնվի գինը, արդյունահանման կրճատումը չի բխում ՕՊԷՔ-ի արտադրողների շահերից,-համոզված Է նա:-Եթե այն իջնի մինչեւ 20 դոլար, 40 դոլար, 50 կամ 60 դոլար, դրանից գործի Էությունը չի փոխվում»:
Նախարարի խոսքով՝ աշխարհը կարող Է այլեւս երբեք չտեսնել նավթ՝ բարելի դիմաց 100 դոլարով: «Եթե Սաուդյան Արաբիան նվազեցնի արտադրությունը, գները կբարձրանան, եւ ռուսները, բրազիլացիները եւ ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողները կգրավեն շուկայի իմ բաժինը»,-ընդգծել Է ալ Նուայմին:
Ըստ նրա գնահատումների, Պարսից ծոցի երկրների բյուջեները կարող են դիմանալ գների նվազման երկարատեւ ժամանակաշրջանի, քանի որ տարածաշրջանում արդյունահանման ինքնարժեքը բարելի դիմաց կազմում Է 4-5 դոլար: Նախարարի գնահատմամբ՝ առաջինը կտուժեն Բրազիլիայի, Արեւմտյան Աֆրիկայի երկրների եւ Արկտիկայի շելֆային նախագծերը: «Այնպես որ վաղ թե ուշ, որքան Էլ նրանք ձգեն, ի վերջո նրանց ֆինանսական հնարավորությունները կստիպեն, որ կրճատեն արդյունահանումը»,-կանխատեսել Է նա:
«Մենք ցանկանում ենք աշխարհին ասել, որ միայն նավթի հանույթի բարձր արդյունավետություն ունեցող երկրներն են արժանի շուկայում բաժին ունենալ»,- հավելել Է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը:
Մինչդեռ ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ Բադրին, որը դեկտեմբերի 21-ին Աբու Դաբիում մասնակցել Է Էներգետիկային նվիրված արաբական 10-րդ խորհրդաժողովին, այն կարծիքն Է հայտնել, որ նավթի գները «կարող են վերականգնվել արդեն 2015 թվականի վերջին»: «Մենք այժմ չենք կարող ադեկվատ գնահատել շուկայի վիճակը,-ընդգծել Է նա:- Անհրաժեշտ Է սպասել 2015 թվականի երկրորդ կեսին՝ տեսնելու, թե այն ինչպես կարձագանքի նավթի այսչափ ցածր գներին»:
Իր հերթին, Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի նախարար Սուխեյլ Ֆարաջ ալ Մազուրին հույս Է հայտնել, որ նավթի համաշխարհային շուկայի իրադրությունը կնորմալանա մոտ ժամանակներս:
«Մենք լիովին պաշտպանում ենք կայունանալու համար շուկային ժամանակ տալու ՕՊԷՔ-ի որոշումը: Հուսով ենք, որ նավթարտադրողները շուկայում իրենց առաջարկը կհարաբերակցեն հավասարակշռության հասնելու անհրաժեշտության հետ: Այդ դեպքում իրադրությունը կնորմալանա բավականին արագ»,-նշել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում