Առողջապահության նախարարության խոսքերն առոչինչ են, եթե չկան փաստեր

Էդգար Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Երբ առողջապահության նախարարությունն ասում է, որ ստուգումների արդյունքում պարզել ենք, թե բնակչության մեծ մասի մոտ երկաթի ու ֆոլոթթվի պակաս կա, քիչ ա մնում մի հատ մեծ տետր վերցնեմ գնամ ու սաղ հարևաններիս հարցնեմ, ձեզ ստուգել են արդյո՞ք երկաթի և ֆոլաթթվի պակասի դեմ: Համոզված եմ հարևաններիս ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան կտա: Ինչ է ստացվում, չերևացող մարդկանց են ստուգել, թե՞ «Մեռած հոգիներին»: Ժողովուրդ այս ձեր խոսքերը առ ոչինչ են: Խնդրում եմ թվերով ասել քանի հոգու եք ստուգել, ում եք ստուգել ու մի հատ անուն ազգանուններով ցուցակ ներկայացրեք, թե ում մոտ պակաս կար: Թե չէ ես էլ հենց հիմա կասեմ առողջապահության նախարարությունը ինձ 30.000 դոլար ա պարտք ու կսկսեմ պահանջել: Ի՞նչ կապ ունի թուղթ կա չկա, փաստ կա չկա: Կներեք, բայց ձեր խոսքերը ինձ համար առոչինչ են, եթե չկան փաստեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում