ՀՅԴ-ն ոչ միայն ընդդիմություն չէ, այլև մոտ ապագայում իշխանությունների մասը կկազմի
Նմանատիպ
Իրական Հայաստանն իր էջում գրել է`
Երեկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրատվականներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ “եթե ընդդիմություն նշանակում է պետական որևէ համակարգում չաշխատել, ուրեմն մենք ընդդիմություն չենք: Եթե ընդդիմություն ասելով հասկանում են ընդդիմություն պետությանը, պետականությանը, ուրեմն մենք էդ ընդդիմությունը չենք” ։
Դասական քաղաքագիտությունը հենց դա էլ ակնկալում է․ «Ընդդիմությունը դա խումբ կամ կուսակցություն է, որի գործունեությունը ուղղված է իշխանությունների քաղաքական կուրսին»։
Այսինքն՝ չի կարող որևէ ուժ դեմ լինել իշխանությունների վարած քաղաքական կուրսին և միաժամանակ զբաղեցնել պետական պաշտոններ։ Իսկ ընդդիմություն բնավ չի նշանակում ընդդիմություն պետությանը կամ պետականությանը դրանք տարբեր կատեգորիաներ են և պետք չի ոչ մի կերպ խառնել իշխանությունների հետ։
Ընդդիմությունը համաձայն չլինելով իշխանությունների վարած քաղաքական կուրսին՝ պայքարում է իշխանության գալու համար, և երկիրը այլ ուղով տանելու համար, բայց ոչ մի դեպքում չի կարող պաշտոն ստանալ, ընդ որում բարձր, այն ուժից, որից կոպիտ ասած դժգոհ է։
Հաշվի առնելով քաղաքագիտական այս պարզ ճշմարտությունները գրեթե ակնհայտ է, որ ՀՅԴ ոչ միայն ընդդիմություն չէ, այլև մոտ ապագայում ՀՅԴ-ն իշխանությունների մասը կկազմի։