Հոգևոր ճգնաժամ

Արմեն Հովասափյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Հայ հասարակությանն իր կամքից անկախ տանում են դեգրադացման, ինքնաոչնչացման, ինքնակործանման ։

Ի՞նչի հետ է կապված այս ազգակործան երևույթը։

Ի՞նչն է քայքայում և ոչնչացնում մեր հնադարյան արիական ազգին, ի՞նչն է խանգարում հայ ժողովրդին հավատարիմ և մոտ մնալ իր արմատներին, իր բնական վիճակին, գենին։
Սրանք հարցեր են, որոնք օրակարգային լուծման կարիք ունեն։
Այդ երևույթները տարբեր են ունեն տարբեր ազդեցություններ , տարբեր ոլորտներ են ընդգրկում, և, որ ամենասարսափելին է, մարդկանց ներաշխարհի վրա ազդում են շատ արագ, բայց միաժամանակ շատ հանգիստ ու դանդաղ, տպավորիչ, արմատավորված։
Դրանք ընդգրկում են մարդուն շրջապատող ամենատարբեր ոլորտները, որոնք մարդու ենթագիտակցության վրա թողնում են անջնջելի հետք՝ դարձնելով նրան զոմբի։ Հասարակությունը դառնում է բթացած, շրջապատր նկատմամբ անտարբեր, շատ երևույթներ անգամ չի նկատում, քանի որ դա է պարտադրում արտաքին «տերերը», դա համարվում է տվյալ ժամանակահատվածի հրամայականը:

ՀՀ-ում գործում է 50-ից ավելի աղանդավորական կազմակերպություններ, որոնց՝ այսպես կոչված «կարմիր թելը» գրեթ նույնն է. «փրկել մարդկությանը մոտաուտ չարիքից», «նախապատրաստել նրանց վերերկրային կյանքին և տիրոջ գալստյանը», «ահեղ դատաստան», «մատուցել» բարձրյալի «ճիշտմարիտ ուղին» և նմանատիպ, առջին հայացքից խորիմաստ ու տպավորիչ թվացող տարբեր բառակույտեր։
Այս ամենը զուտ բառախաղեր են, որոնց միջոցով հոգևորսները փորձում են ինչքան հնարավոր է շատ և շուտ հայ հասարակության մեջ գրավեն հեգեմոն դիրք։
Ցավոք սրտի գրավում են ….

Ակնհայտորեն պարզ է, թե ինչ նախագիծ է աշխատում մեր հնադարյա հասարակությանն իր արմատներից օտարելու գործընթացում։ Տարբեր տրպի հիմնադրամներ, գրանտային լուրջ միջոցներու ծպտյալ հովանավորներ, որոնք հայ ազգին ուծացնում են տարբեր արհեստական «կրոնադավանաբանական» սեկտաներում և կասկածելի սոցցանցերում ։
Ցավալի փաստերից ամենակործանարարն այն է, որ այս պրոցեսները մասսայական բնույթ են ստանում հայ երիտասարդության շրջանում։ Հայ երիտասարդությունը, որը բոլոր ժամանակներում եղել է ռահվիրան, քաջամարտրիկը, դրոշակակիրը, ով միշտ ցանկացել է արտահայտել իր նոր ու հաստատուն կարծիքը, այժմ դարձել է շատ խոցելի, անտարբեր ամեն ինչի նկատմամբ և իր համոզմունքներից օտարված։
Մեր երիտասարդները միշտ ունեցել են իրենց հստակ խոսքը թե՛ ցարիզմի իշխանության տարիներին, թե՛ կոմունիստական մամլիչ պետական մեքենայի կառավարման ընթացքում։ Տպավորությունն այնպիսին է, որ դրանք ավելի ժողովրդավար ու զարգացած կառավարական համակարգեր էին…
Աղանդներն ունեն հիմնական թիրախային և հեշտ տրվող օղակներ, դրանք սոցիալապես անապահով, օրվա կեցությունն ու հացը չվաստակող խմբերն են, որոնց համար էական չէ իրենց հոգևորը, թե ինչ դավանաբանական կամ կրոնական պատկանելիություն ունեն, նրանց անհրաժեշտ է գոյատևում, դա է իրենց համար իսկական «հոգու փրկությունը», իսկ այդ հոգևորս ճղճիմ ստահակները դիմում են ամենաստոր ու նենգ միջոցներին՝ նման տիպի մարդկանցով իրենց շարքերը համալրելու համար։
Վերևներին հաճոյանալու կարիք կա։
Մի զարմանալի հանգամանք ևս. ՀՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ չպեք է ոտնահարվեն մարդու իրավունքները՝ այդ թվում խղճի և կրոնական պատկանելիության իրավունքը, սակայն հստակ ֆիքսված չէ, որ ՀՀ պետական կրոնը քրիստոնեությունն է։
Հենց դա է գլխավոր պատճառներից մեկը, որ Հայոց եկեղեցին չունի հեգեմոն և մենաշնորհ դիրքը, հենց եկեղեցին պետք է ուղղորդի և աջակցի բոլոր այն խոցելի խմբերին, որոնց տիրում են աղանդները: Քրիստոնեության շնորհիվ էլ պետք է պահպանվի հայի տեսակն ու արմատախիլ արվի այդ մոլախոտերը։
Հայ ժողովուրդն իր հոգևոր հայրերի հետ պարտավոր է ինչքան հնարավոր է շուտ ձեռնամուխ լինել իր մեջից օտարելու, զտելու այդ «կրոնական», «վեհ գաղափարներ» մատուցող պռոեկտները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում