ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները տասնյակ փաստաթղթեր են ընդունել
Նմանատիպ
ՀԱՊԿ-ի երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները դեկտեմբերի 23-ին Կրեմլում կայացած գագաթնաժողովի արդյունքում ընդունել են 22 փաստաթուղթ: Պետությունների ղեկավարները հավանություն են տվել համատեղ հայտարարությանը, 19 որոշումների և երկու արձանագրության, :
«ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների հայտարարության մեջ մտահոգություն Է հայտնվում ահաբեկչության վտանգի աճի, Կենտրոնական Ասիայում ծայրահեղականության տարածման կապակցությամբ, այդ թվում՝ աֆղանական գործոնի հաշվառմամբ, ընդգծվում Է Ուկրաինայում խաղաղության վերահաստատման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»,-ավելի վաղ նշել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով փաստաթղթի պատրաստված նախագիծը:
Մյուս փաստաթղթերի թվում են, մասնավորապես, «առաջադրանքների կատարմանը ՀԱՊԿ-ի օպերատիվ հակազդման հավաքական ուժերի պատրաստության ստուգման մասին ՀԱՊԿ-ի Խորհրդի որոշումը, ՀԱՊԿ-ի հավաքական ավիացիոն ուժերի վերաբերյալ Խորհրդի որոշումը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հակաթմրանյութային ռազմավարության մասին Խորհրդի որոշումը, արտակարգ իրավիճակների կոլեկտիվ հակազդման թեմայի զարգացման հիմնական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի վերաբերյալ Խորհրդի որոշումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում