Կիսակառույցների նկատմամբ կկիրառվի պրոգրեսիվ հարկ
23/12/2014 21:09
Նմանատիպ
Անահիտ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Երևանում կիսատ մնացած մի քանի խոշոր շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ կիսակառույցների խնդիրը պետք է լուծվի պրոգրեսիվ հարկմամբ: Այսինքն, եթե դրանք չեն կառուցվում նախատեսված ժամկետում, ապա հարկերն ավելանում են երկրաչափական պրոգրեսիայով, ինչի արդյունքում կառուցապատողը կամ պետք է վաճառի կառույցը նրան, ով այն կավարտի, կամ սկսի ինքը կառուցել: Նախարարը հայտնեց, որ այս նորմը կիրառվելու է եկող տարվանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում