ԵԽ-ի հանձնակատարը ամանօրյա ուղերձում քննադատել է Ադրբեջանին
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Նոր տարվա նախաշեմին կրկին բարձրացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը:
Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Մեզանից շատերը պատրաստվում են տոներին, սակայն ես մտածում եմ գործընկեր իրավապաշտպանների մասին, որոնք իրենց կյանքը նվիրում են մարդու իրավունքների պաշտպանությանը:
Այս տարին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մի շարք իրավապաշտպանների համար բարդ էր և վտանգավոր:
Ամենադժվար իրավիճակը ես նկատել եմ Ադրբեջանում, որտեղ իշխանությունները հետապնդում և պարբերաբար ճնշումների են ենթարկում իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»:
Մուժնիեսկը ողջունել է բոլորին գալիք տոների կապակցությամբ և նշել, որ կանի իրենից կախված ամեն ինչ հարցին արդարացի լուծում տալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում