ԻՊ-ի ահաբեկիչները սիրիական ռազմական ինքնաթիռ են խոցել

Ռակկայի մարզում դեկտեմբերի 24-ին «Իսլամական պետությունը» սիրիական օդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռ է խոցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ինքնաթիռը խոցվել է «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող տարածքում և ընկել Եփրատ գետը: Տեղեկություններ կան, որ հորդանանցի օդաչուն ողջ է մնացել և գտնվում է ահաբեկիչների մոտ:

Հորդանանյան բանակը նույնպես հայտարարել է, որ ԻՊ-ն գերի է վերցրել իր օդաչուներից մեկին: Հորդանանյան ուժերը Սիրիայում միջազգային դաշինքի հետ մասնակցում են ԻՊ-ի դեմ պայքարին:

Դեռ տեղեկություններ չկան այն մասին, թե ում էր պատկանում ինքնաթիռը` սիրիական, թե միջազգային դաշինքի օդուժին: Պաշտոնական Դամասկոսը դեռ չի արձագանքել կատարվածին:

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-­ին` այժմ ընդգրկվելով 80 երկրի մոջահեդների: Այն համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում