Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի

Իրանում դեկտեմբերի 25-ից 31-ը տեղի կունենան լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք աշխարհին ցույց կտան բանակի հնարավորությունները և ռազմական ոլորտում սեփական ուժերի վրա հենվելու Իսլամական Հանրապետության կարողությունը: 

Նրա տվյալների համաձայն՝ «Մուհամեդն Ալլահի պատվիրակն Է» վարժանքների անցկացման ժամանակ գլխավոր դերերից մեկը հրամանատարությունը հատկացրել Է ռազմաօդային ուժերին:

Երկրի հարավում անցկացվելիք զորավարժություններում պլանավորվում Է գործարկել ցամաքային զորքերի, ավիացիայի և ՌԾՈՒ-ի նշանակալի ուժեր: Խնդիրներից մեկը կդառնա տարբեր զորատեսակների փոխգործակցության մշակումը:

Չնայած այն բանին, որ Իրանի զինանոցում կան ամերիկյան, խորհրդային և չինական արտադրության բավականին հին ինքնաթիռներ, փորձագետները հանրապետության ռազմաօդային ուժերը համարում են ուժեղագույններից մեկը Մերձավոր Արևելքում:

Նրանք ունեն 14 ավիաբազա՝ 25 մարտական Էսկադրիլիաներով, այդ թվում՝ 12 փոխադրական և  երկու ուղղաթիռային: Իրանի ռազմաօդային ուժերի շարքերում ծառայություն Է անցնում 30 հազարից ավելի մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում