ԻՊ-ն հաստատել է հորդանանցի օդաչուին գերեվարելու լուրը

«Իսլամական պետությունը» հաստատել է միջազգային դաշինքին պատկանող օդանավը խոցելու, ինչպես նաև հորդանանցի օդաչուին գերի վերցնելու լուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իր հերթին Հորդանանը հաստատել է, որ օդաչուն հորդանանցի է, և ԻՊ-ը պատասխանատու է նրա կյանքի համար:

ԻՊ-ի տեղեկացմամբ` ռազմական ինքնաթիռը փոքր բարձրության վրա է եղել, որը հրթիռով խոցել են Ռակկայի Քարամա շրջանում:

ԻՊ-ն Ռակկա մարզի մի մասի վրա հսկողություն է հաստատել 2012թ.-ի մայիսին, իսկ մարզն ամբողջովին ահաբեկիչների հսկոության տակ է հայտնվել օգոստոսին` ռազմական «Տաբակա» օդանավակայանը գրավելուց հետո, որը համարվում էր սիրիական բանակի վերջին հենակետը մարզում:

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-­ին` այժմ ընդգրկելով 80 երկրի մոջահեդների: «Իսլամական պետություն»-ը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում