Արցախի ՊԲ-ն հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցրել

Ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը` նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում