Հրաձիգ Նորայր Բախտամյանի առաջին փորձն հաջողությամբ չավարտվեց
28/07/2012 17:25
Նմանատիպ
Հրաձիգ Նորայր Բախտամյանի առաջին փորձն Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում հաջողությամբ չավարտվեց: Տասը մետր տարածությունից օդամղիչ ատրճանակով մրցաշարում Բախտամյանը մինչ վերջին կրակահերթն առաջատարների թվում էր, սակայն, վերջին կրակահերթը ձախողելով, դուրս մնաց առաջատար ութնյակից՝ զբաղեցնելով 16-րդ տեղը:
Օգոստոսի հինգին Բախտամյանը հանդես կգա 50մ օդամղիչ ատրճանակով մրցումներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում