Գորիում կկառուցվի Վրաստանի առաջին հողմային Էլեկտրակայանը

Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը երկրի «Էներգետիկայի զարգացման հիմնադրամի» հետ համատեղ հողմային Էլեկտրակայաններ կկառուցի Գորիում (Շիդա Քարթլիի տարածաշրջան, Արեւելյան Վրաստան) Էներգիայի այլընտրական աղբյուրների զարգացման պլանների շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online» ;-ին:

Սկզբում կիրացվի Վրաստանի առաջին հողմակայանի կառուցման նախագիծը՝ 20 մեգավատ սահմանված հզորությամբ (մինչեւ 300 մեգավատ ավելացման հեռանկարով):

Էլեկտրակայանը կկառուցվի պետական միջոցների հաշվին: Նախագծի ներդրումային արժեքը կկազմի 30 մլն դոլար:

Կառուցումը պլանավորվում Է սկսել 2015 թվականին:

Արդեն պատրաստված Է Գորիի հողմակայանի կառուցման նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում