Հարավային Օսիայի բանակը դե յուրե կցվել է Ռուսաստանին

Հարավային Օսիայի բանակը և զինված ուժերը կարող են դառնալ ռուսական հատուկ ծառայությունների մի մասը: Այդ մասին նշվում է Ռուսաստանի և Հարավյին Օսիայի համագործակցության մասին նոր նախագծում, տեղեկացնում է «Ведомости»-ին:

Մոսկվան իր վրա կվերցնի պաշտպանության և անվատանգության, իրավակարգի և հանրային անվտանգության ապահովման գործառույթները, նշվում է փաստաթղթի մեջ:
Մասնավորապես Հարավային Օսիայի բանակը և ուժային կառույցները կդառնանան ռուսական համանման ծառայությունների մի մասը:

Բացի դրանից Հարավօսական հատուկ ծառայությունները կմտնեն ռուսական հատուկ ծառայությւոնների մեջ: Սակայն հանարապետության բանակչությունը ժամեկտային ծառայությունը կանցկացնի իր երկրի տարածքում: Ռուսական ուժայինների մեջ կմտնեն հանրապետության ներքին գործերի նախարարությունը, դատական ներկայացուցիչները, քննիչները և թմրանյութերի տեղաշարժի վերահսկման ծառայությունը:

Նախագծում նշվում է, որ երկու երկների սահմանում մաքսակետերը կվերացվեն: Մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել և ապրաքներ տեղափոխել: Մաքսային մարմինները նույնպես կենթարկվեն Ռուսաստանին, սակայան հավաքված գումարը կմնա Հարավային Օսիայի բյուջեում: Նախատեսված է պետծառայողների աշխատավարձերի, թոշակների բարձրացում, որը կհասնի Հյուսիս-կովկասյան դաշնային մարզի մակարդակին:

Հարավօսական կողմը փաստաթղթի վերաբերյալ ոչ մի անհամաձայնություն չի հայտնել հայտարարել է փասատթղթի կազմանը մասնակիցներից մեկը` նշելով, որ ոչ ոք դեմ չէ այս փաստաթղթին , քանի որ այն էականորեն կբարձրացնի բնակչության կենսամակարդակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում