Վրացի նախարարն արգելել է կարճ կիսաշրջազգեստները եւ դեկոլտեները

Վրաստանի պատիժների եւ պայմանական դատապարտումների կատարման նախարարության աշխատակիցներին արգելվել է աշխատանքի ներկայանալ խորը դեկոլտեներով հագուստով, թափանցիկ վերնաշապիկներով, կարճ կիսաշրջազգեստներով եւ պատռված շալվարներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը, այդ մասին համապատասխան հրամանագիր է հրապարակել գերատեսչության ղեկավար Գերոգի Մգեբրիշվիլին:

«Ծառայողներին արգելվում է աշխատանքի ներկայանալ պատռված եւ/կամ բաց գույնի շալվարներով, խիստ կարճ կիսաշրջազգեստով եւ/կամ շրջազգեստով (նվազագույն երկարությունը` ծնկից 3-4 սմ ոչ բարձր), պայծառ գույնի հագուստով, խորը դեկոլտեով եւ/կամ թափանցիկ վերնաշապիկով, բաց գույնի մարզակոշիկներով, ինչպես նաեւ նեղ ուսաթելերով կոֆտայով», -նշված է փաստաթղթում:

Վրաստանի պատիժների կատարման գծով նախարարի հրամանն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում