Քոբանիում սպանվել է ԻՊ-ի ռազմական գործողությունների ղեկավարը

Թուրք-սիրիական սահամանին մոտ գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքում քրդական ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է «Իսլամական պետության» ռազմական գործողությունների ղեկավար, սաուդացի Աբու Մադհաբ Ռամալին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ահաբեկիչները քայլեր են ձեռնարկել քրդական շրջափակումից խոսափելու համար, սակայն լուրջ կորուստներ են կրել: ԻՊ-ի ներկայացուցիչներից Մուսաբ ալ Ամիրին խոստովանել է, որ իրենք պարտվել են Քոբանիի համար պայքարում:

Դեկտեմբերի 24-ին քրդական ինքնապաշտպանական ուժերը ԻՊ-ին պատկանող 2 անօդաչու սարքեր են խոցել:

Ավելի քան 3 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի եւ վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը:

180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել Քոբանիից եւ շրջակա գյուղերից: Քաղաքը կարեւոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատեր Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչեւ Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում