Տարվա հիասթափությունը, տարվա ամենամեծ բլեֆը…..Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է բլից հարցերին

Hayeli.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

-Ամենաթանկ նվերը, որ ստացել եք 2014 թվականին:
-Ամենաթա՞նկը… հուսով եմ՝ այն կստանամ 2015-ին:
-Տարվա հիասթափությունը:
-Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը:
-2014-ի իրականցված և չիրականացված սպասումը: 2014-ի ամենամեծ հարվածը:
-Դժվար է չընտրված իշխանություններից մեծ իրագործումներ ակնկալել: Իսկ ամենամեծ հարվածը ստացավ երիտասարդ մեր պետության ինքնիշխանությունը:
-Տարվա ամենամեծ բլեֆը:
-Տարեվերջյան դրամ-դոլարային խաղերը:
-Ինչը կուզենայիք ջնջել 2014 թվականից :
-Ամենաթողությունը, զոռբայությունը, դատաիրավական կամայականությունները, անարդյունավետ կառավարման գործելակերպը:
-Ամենամեծ քաղաքական սուտը:
-Վարչախմբի ներկայացուցիչների՝ տարիներ շարունակվող հավաստիացումները, թե երկիրը թեւակոխել է բարեփոխումների փուլ, երբ փաստորեն բոլոր ոլորտները բարձիթողի վիճակում են:
– Տարվա ամենահաճելի սուտը:
-Հաճելի սո՞ւտ… Տարվա ստերը շատ-շատ են, եւ բոլորը՝ հավասարապես տհաճ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում