Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության չեն հասել

Դեկտեմբերի 24-25-ին Թբիլսիում կայացել է Վրաստանի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների միջև տեխնիկական կոսուլտացիաներ:

Տեխնիկական կոսուլտացիաների արդյունքում քննարկվել են հարցեր` կապված երկու երկրների օդային հաղորդակցության  հետ:

Քանի որ կողմերն այդպես էլ համաձայնության չեն հասել և չեն բավարարվել վրացական կողմի պահանջները, որոշում է կայացվել շարունակել բանակցությունները արդեն իսկ նոր տարում:

Հիշեցնենք, Airzena-ի թռիչքային և տեխնիկական անձնակազմը դեկտեմբերի 10-ին գործադուլ Էր հայտարարել՝ բողոքարկելով Քաղաքացիական ավիացիայի գործակալության այն որոշումը, որի համաձայն՝ ռուսաստանցի ավիափոխադրողներին գերակա կարգով թույլատրվում Է ավիաչվերթներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև:

Ավելի ուշ Georgian Airways-ին հաջողվել Է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալության հետ պայմանավորվել Ռուսաստանի ուղղությամբ ավիաչվերթների թվաքանակի շուրջ՝ տասը՝ վրացական կողմից և տասը՝ ռուսական: Ավելի վաղ Ռուսաստանի ավիափոխադրողներին թույլատրվել Էր ընդհանուր առմամբ իրականացնել շաբաթական 14 չվերթ, իսկ Georgian Airways-ին՝ 7: Չնայած դրան, գործադուլը շարունակվեց մնացած պահանջները բավարարելու նպատակով:

Դեկտեմբերի 11-ին ավիաընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մոտ: Նրանց պահանջների թվում են՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Գուրամ Ջալաղոնիայի պաշտոնաթողությունը, գերատեսչության անջատումը Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից և դրա՝ որպես անկախ կառույցի ձեւավորումը, Airzena-ին ֆլագմանի կարգավիճակ տրամադրելը, ինչպես դա եղել Է նախկին իշխանության օրոք:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում