Խանութների առատությունը լավ ապրելու ցուցանիշ չէ
Նմանատիպ
Վանիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Հարգելիներս, խանութների առատությունը լավ ապրելու ցուցանիշ չէ, այլ ցուցանիշն է այն բանի, որ շատ-շատերը չեն կարողանում գնել դրանք, այդ իսկ պատճառով էլ ապրանքը մնում է խանութներում՝ առատության պատրանք ստեղծում։։
Տարիներ առաջ գործով մի միայնակ թոշակառուի տուն էի գնացել։ Փորձեցի հասկանալ, թե նախկինում մտավորական, ներկայումս թոշակառու, զառամյալ կինն ինչպես է 5 հազար դրամ թոշակով օր անցկացնում։ Պարզվեց՝ կինը լույս ընդհանրապես չի վառում, արթնանում է արեւածագի հետ, արեւը մայր մտնելու հետ էլ մտնում է անկողին, ձմռանը տունը տաքացնում է դեսից-դենից գտած փայտի կտորներով եւ ստվարաթղթերով։ Թոշակը բավականացնում էր միայն ցամաք հացի եւ մի սալիկ շոկոլադի, որը 30 կտոր էր անում եւ օրը մի կտոր գցում բերանը, որովհետեւ շոկոլադ շատ էր սիրում։