Երևի պատմության խառը խուռը ճամփեքին կորցրել ենք շաաաատ կարևոր մի բան, հավատը դեպի ինքներս մեզ
Նմանատիպ
Հրանտ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Ցանկացած քիչ թէ շատ քաղաքակիրթ ժողովուրդ ու երկիր, ունի իր ներքին և արտաքին հարաբերությունների զարգացման միտումը,նպատակը,պլանավորումը, կամ դեպի ապագային նայելու ձգտումը:Շատ ու շատ երկրներ էլ ,եթե անգամ դժվարության, կամ աղետալի վիճակում են հայտնվել ,հաստատ ազգովի աշխատել ,կամ աշխատում են օրվա քսան չորս ժամը օգտագործել, որպեսզի հասցնեն հնարավորինս արագ, այդ իրավիճակից դուրս գալ:Մենք բզկտված,բազմաշերտ,ծայրահեղ ու մեկս մյուսին ժխտող, հակադրվող, անընդմեջ ինքներս մեզ հայհոյող,ամեն բան ուրիշի հույսին թողնող ժողովուրդ ենք դարձել,ունենալով հարյուր քսանից ավել կուսակցություն,մի այդքան էլ աղանդի տեսակ, այլ երկրների տարբեր շահեր խաղացնող տարբեր կալիբրի անհատներ . չունենք միասնակ ,համաձայնեցված ճարտարապետական նախագիծ սեփական տունը կառուցելու: Երևի պատմության խառը խուռը ճամփեքին կորցրել ենք շաաաատ կարևոր մի բան, հավատը դեպի ինքներս մեզ:Օտարին կուրորեն հավատում ենք,ու թքած ունենք , որ հենց այդ պահին ինքներս մեզ ենք կորցնում:Ծուլանում, կամ վախենում ենք վերագտնել մեզ,ամաչում կամ վախենում ենք ճանաչել մեր մեջ ապրող թէ ազնիվը , թէ լավը , թէ սարսափելի վատն ու փչովի սուտը: Ինքներս մեզ հավատալու ուժով ենք եղել միասնական, ոգու ամրությումբ,անելիքին հավատալով ենք կարողացել հաղթահարել և ունենալ փոքր ու մեծ հաղթանակներ,միայն հավատի ուժն է մարդուն ունակ դարձնում հաղթահարել, ցանկացած դժվարություն , ցանկացած բարձրունք, ցավոք միշտ էլ արտաքին,իսկ շատ ավելի հաճախ ներքին անհավատի երեսից երկար չի տևել մեր միասնական լինելը,, ,կորցրել ենք ժամանակատարացքային զգացողությունը,քոչելու համար ունենք հազար ու մի անձնական պատճառ,միայն թէ չլճանանք ինքնագախութացման մեջ,չտեսնենք,չլսենք այն ինչը մեր շտկելունն ու կառուցելունն է:Մեր մշակույթին, պատմությանը , ապագային վերաբեվելու կուլտուրան ենք կորցրել, ամեն բան լաթ- լաթ է, սեփական տեսլական ունեցողին ու երազից պատմողին ենք կորցել, բոլորը ասում են, ես լինեմ թագավորը, բայց ինչ էս ուզում կառուցել այ թագավոր, ոնց էս ուզում կառուցել , ինչ էս տեսնում, երազում ցանկանում, ամեն բան ինտրիգի , պաթոսի, կամ գաղտնիության շղարշով է պատվում, գախտնի է պահվում մարդկանցից ,որ աչքով չտանք երևի::))))))) Սեր, հավատ, գիտություն, միայն Էս եռյակը կարող է ծնել մշակույթ, ներկա ու ապագա, մնացած բաները աճպարարություն են: Անճաշակը, անհամաչափը,տզրուկն ու թզուկը մեր,ամեն մեկիս միջի, խանգարողն, արգելակողն ու քայքայողն են եղել միշտ:
Կիսվեցի……………..