Ադրբեջանական ԶՈՒ-ի սպան ինքնասպան է եղել

Բաքվի Սաբայիլի շրջանի բնակարաններից մեկում դեկտեմբերի 25-ին հայտնաբերվել է Գուսարի շրջանի 24-ամյա բնակիչ Մայիս Գուսար օղլու Գարաևի մարմինը:

Երիտասարդը կախվել է մուտքի դռանը սեփական փողկապի օգնությամբ: Մ.Գարաևը բնակարան էր վարձել Բաքվի Թեյմուր Գարիբովի փողոցում: Նա ծառայում էր Ադրբեջանի ռազմածովային ուժերում:

Ինքնասպանության պատճառը դեռեւս պարզ չէ: Նախնական տվյալներով նա խոշոր պարտքեր է ունեցել բանկերից մեկին: Ինքնասպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Սա 2014 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողների ինքնասպանության 14-րդ դեպքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում