«Մարդը պատմաբանի տիտղոսով պատմությունից բեխաբար է». Սարգիս Հացպանյանը՝ Հայկ Դեմոյանի մեղադրանքների և ռուսալեզու ատենախոսության մասին
Նմանատիպ
«Երեկ ես զարմացած էի համացանցում կարդալով Հայկ Դեմոյանի հայտարարությունները: 2015-ին մնացել է ընդամենը մի քանի օր և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն անում է այսքան անպատասխանատու հայտարարություն՝ հանդիսանալով ակադեմիական շրջանակների մարդ: Դա ցույց է տալիս, որ 100-ամյակը նշելուն ընդառաջ չի հասունացել մարդկանց հարցերին մոտենալու ձևն ու բովանդակությունը: Ինձ համար անհասկանալի երևույթ է Հայկ Դեմոյանը, ես ճանաչել եմ Լավրենտի Բարսեղյանին և պիտի ասեմ, որ իր և Դեմոյանի ժամանակաշրջանը սևի ու սպիտակի նման իրարից տարբերվում են: Օրինակ, պարոն Բարսեղյանի ժամանակ Ցեղասպանությանը վերաբերող ցանկացած գիրք, գրքույկ, իրադարձություն, մարդ, որ գալիս և գնում էր, ուշադրության էր արժանանում, մինչդեռ տիկին Վերժինե Սվազլյանի Ցեղասպանությունը վերապրողների մասին գիրքը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում չեք գտնի և ոչ էլ համացանցային բազայում: Սա Հայկ Դեմոյանի մասին ամեն ինչ ասում է: Մարդը պատմաբանի տիտղոսով պատմությունից բեխաբար է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն՝ անդրադառնալով մի շարք գործիչների թուրքամետ քաղաքականություն տանելու վերաբերյալ Դեմոյանի մեղադրանքներին:
Հացպանյանն անընդունելի համարեց, որ Դեմոյանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն լինելով հանդերձ՝ ատենախոսություն է ներկայացրել ռուսերենով, այն դեպքում երբ Դեր Զորում հայ մայրերը մեռնելուց առաջ ավազների վրա իրենց երեխաներին հայոց այբուբենի տառերն են սովորեցրել: Ըստ Հացպանյանի՝ Աշոտ Մելքոնյանը հայի իսկական տիպար է՝ իր վարքով, աշխատանքներով ու գաղափարներով և նրան հալածելը մեղմ ասած՝ փոքրոգություն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում