Արմեն Աշոտյան` Դուք էլ հուզվեք…

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Հարյուրավոր տոնական բացիկների և շնորհավորանքների շարքում այս մեկն առանձնանում է:

Այս տարի մարտ ամսին հանրությունն իմացավ մի աղջկա մասին, ով ուզում էր շարունակել իր կրթությունը, սակայն բազմաթիվ խնդիրների պատճառով չէր կարող դա անել: Այդ տասնամյա աղջնակի` Ինգա Դունամալյանի, խնդրանքը շնորհիվ Arman Suleymanyan-ի հասավ ինձ:

Խնդիրն իր լուծումը ստացավ: Ես հույս ունեի, որ նա առանց տառասխալների Ամանորի շնորհավորական բացիկ կուղարկի ինձ:

Ինգան սկսեց հաճախել դպրոց: Բոլորս մոռացանք այս պատմությունն, ու ահա այսօր տոնական կապոցի մեջ տեսա այս նամակը Ինգայից:

Դուք էլ հուզվեք…

Հետևեք մեզ նաև Telegram-ում