Statoil Azerbaijan-ում զանգվածային կրճատումներ են

Համաշխարհային շուկաներում նավթի գների անկման հետ կապված Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում զանգվածային կրճատումներ են սկսվել:

Նոր տարվանից Ադրբեջանում զանգվածային կրաճտումներն կսկսի ևս մեկ խոշոր ընկերություն: Նավթային շրջանակներից գործակալությանը հայտնի է դարձել, որ 2015 թվականի հունվարից իր հաստիքային աշխատակիցների 50 տոկոսը պատրաստվում է կրճատել Statoil Azerbaijan ընկերությունը:

Նշվում է, որ Statoil ընկերությունում կրճատումները պայմանավորված են ոչ միայն նավթի գների անկման հետ, այլ նաև այն բանով, որ ընկերությունը որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ լքել «Շահդենիզ» նախագիծը և Հարավկովկասյան գազատարը, որտեղ մեկ տարի առաջ ուներ 25,5 տոկոս մասնաբաժին, իսկ հետո` 15,5 տոկոս:

Ներկայում Statoil-ը պասիվ բաժնետեր է հանդիսանում այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Ազերի-Չըրաղ-Գյունեշլին» (8,6 տոկոս) և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարը (8.7 տոկոս):
 

Այս տարեվերջից սկսած զանգվածային կրճատումներ են սկսել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): 2015 թվականի հունվարի 1-ից կրճատումներ սկսելու մասին հայտարարել է նաև Ադրբեջանում նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր բրիտանական British Petrolium ընկերության BT-Azerbaijan դուստր ընկերությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում