Սիրիան դիպուկահարներ է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Սիրիական բանակը Թուրքիայի հետ սահմանին տեղակայել է դիպուկահարների, որոնց հանձնարարվել է կանխել սիրիացիների փախուստը: Դիպուկահարները պետք է հետևեն Թուրքիայի Հաթայ մարզի սահմանային գոտում կատարվող տեղաշարժերին:

Չնայած սահմանին իրականացվող մշտական հսկողությանը, սիրիացիները շարունակում են փախչել Թուրքիա: ԻսկԹուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության տեղեկությունների համաձայն, այս պահին Թուրքիայում ապաստան է ստացել մոտ44 հազար սիրիացի:

Մինչ այժմ տեղեկություններ չկան փախստականների նկատմամբ զենք կիրառելու մասին, սակայն թուրքական սահմանին անզեն աչքով կարելի է տեսնել զինված դիպուկահարների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում